Posted in Մայրենի 6, Նախագծեր

Ուսումնական գարուն նախագիծ

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին՝ ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)։
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Կարող ես նաեւ պատրաստել տեսանյութ եւ այս հարցերին անդրադառնաս տեսանյութում։

Այս պահին ես կարդում եմ Շերլոք Հոլմս Հոլսի արխիվը գիրքը, որի պատկանում է  դետեկտիվ ժանրին ։ Երբ ես այս գիրքը բացեցի առաջինը կարդացի բովանդակությունը։ Բովանդակությունը կարդալուց հետո ես հասկացա, որ շատ ցանկանում կարդալ դետեկտիվ գրքեր։ Ես կարդացել եմ Ազատ Շահինյանի Սուրի և Սամի արկածները, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը, և Լուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում։ Ինձ դուր եկած հատվածը վերջին կարդացածս գրքի, դա այն հատվածն է, որտեղ Հոլմսը ասում է, Եթե մարդը ունի, հոբբի ապա անկախ զբաղվածության աստիճանից՝ կարողանում է ժամանակ գտնել իր հետաքրքրությունները բավարարելու համար։

Շերլոք Հոլմս — Նա շատ զորեղ միտք ունեցող և զորեղ սիրտ ունեցող մարդ էր։ Ով ամեն մանրուքի շնորհիվ կարողանում էր տարբեր գործեր բացահայտել։

Ուոթսոն — նա մի հանրահայտ բժիշկ է ով օգնում է Հոլմսին բացահայտել տարբեր գործեր։

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *