Posted in Ճամփորդություն, Պատմություն 6

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Այսօր մենք ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Էջմիածին։ Ընկ․ Դիանայի և ընկ․ Վարդուհի ուղեկցությամբ։ Մենք ուղեվորվեցինք թանգարան մեր դասարանով ինչպես նաև մեզ միացան ուրիշ զուգահեռ դասարանի աշակերտներ։ Ես առաջին անգամ էի այցելում Էջմիածին։ Եկեղեցում մենք բոլորս մոմ գնեցինք և մոմ վառեցինք։ Մենք այցելեցինք Ալեք և Մարի Մանուկյաների գանձատուն ինչպես նաև Ռուբեն Սևակի թանգարան։ Գիդը մեզ պատմեց Ռուբեն Սևակի նկարների և իր գրքերի մասին իսկ մենք կլանված լսում էինք գիդին։ Ինչպես նաև մենք հանդիպեցինք Այվազովսկու և իր աշակերտների նկարները։ Ես ուղակի հիացած էի իրենց նկարներով։ Մենք աղջիկներով ով սիրում էր նկարվել վերջում նկարվեցինք։ Մինչ Ռուբեն Սևակի թանգարան այցելելը մենք դրսում շատ ու շատ նկարվել ենք։ Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Posted in Ճամփորդություն

Այցելություն դեպի Էրեբունի թանգարան

Այսօր ես կպատմեմ մեր ճամփորդության մասին։ Նստեցինք երթուղային և շարժվեցինք դեպի Էրեբունի թանգարան։ Թանգարանում մեզ դիմավորեց մեր էքսկուրսավարը։ Նա մեզ պատմեց Էրեբունի ամրոցի, պահպանված գտոծոների և հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված այլ իրերի մասին։ Տեսանք Վանի թագավորության քարտեզը: Նաև Երևանի ծննդյան վկայականը, որը սեպագրված էր մի քանի քարերի վրա։ Մենք իմացանք, թե որն է ամենաերկար ջրանցքը (Շամիրամի ջրանցքը) ջրանցքի երկարությունը 72կմ է, այն կառուցել էր Մենուա թագավորը։ Տեսանք տարբեր չափսերի կարասներ։ Այդ կարասների մեջ կար նաև ամենամեծը, դրանց մեջ մարդիկ պահում էին գինի։ Ամենամեծ կարասի վրա մենք տեսանք երեք գիծ, որոնցով նրանք չափում էին, թե ինչքան գինի կտեղավորվի կարասի մեջ։ Ընդհանուր կարասի մեջ կտեղավորվեր 750լ գինի։

Posted in Ճամփորդություն, Նախագծեր

Ճամբարային ամփոփում

Այս ձմեռային ճամբարի ընթացքում մենք հասցրեցինք շատ ու շատ վայրեր ճամփորդել Սևաբերդ, Սահադաշտ, Ստվերների թատրոն։ Եվ ամենակարևորը ունեցանք խոհանոցային նախագիծ որտեղ մենք պատրաստեցինք Պիցցա։ Այս ձմեռային ճամբարի օրերը մենք միշտ կհիշենք։

Posted in Ճամփորդություն, Պատմություն 6

Ճանփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Նոյեմբերի 11-ին մենք ընկեր Դիանայի հետ այցելություն ունեցանք դեպի Հայաստանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք ունեցանք շատ լավ և հետաքրքիր ժամանակ։ Մենք տեսանք այնտեղ ամեն ինչ։ Օրինակ՝ Քարե դարի մասին, կարասների մասին, քրիստոնյաների մասին և այլն։ Մենք իմացանք, որ տարիներ առաջ մարդկանց թաղում էին կարասների մեջ։ Թանգարանում կային գեղեցիկ, հին և հետաքրքիր գորգեր։ Նաև մենք իմացանք, որ Արգիշտի Մենուայի որդին գրել էր սեպագիր, որից Հայաստանում կա երեք հատ։ Էրեբունի թագարանում, Երևանի պատմության թանգարանում և Հայաստանի պատմության թանգարանում։ Մի խոսքով մեր ճամփորդությունը անցավ շատ արկածային։

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մայիսի 12, 13, 14 մենք գնացինք Արատես։ Իհարկե մեր հետ եկավ ընկ․ Շուշանը, որպեսզի մեզ բոլորիս համար պատրաստի համեղ-համեղ ուտեստներ։ Մենք՝ աղջիկներս, գիշերեցինք հյուսիսային տնակում։ Ճիշտ է այդ տնակը գտնվում էր բոլոոր տնակներից հեռու, բայց դա մեզ, ընդհանրապես, չէր խանգարում։ Մեր առաջին օրը անցավ շատ սովորական։ Դասավորեցինք մեր իրերը հետո ունեցանք ազատ ժամ, որպեսզի մեր բերած խաղերը սենյակում խաղանք։ Հաջորդ օրը առավոտյան ես արթնացա բոլորից շուտ ժամը 5-ին տեսա, որ բոլորը քնած են, որոշեցի ես էլ քնեմ։ Իսկ հետո բոլորս միասին արթնացանք։ Հագնվեցինք, լվացվեցինք և  գնացինք ակումբ նախաճաշելու մենք սպասում էինք ընկ․ Շուշանի պատրաստած համեղ ձվածեղին։ Նախաճաշելուց հետո բոլորս նախավարժանք արեցինք, հինգ շրջան վազեցինք վանքի մոտ և հետ բարձրացանք։ Նախավարժանքից հետո գնացել ենք  Արատեսի վանք՝ ունեցել ենք ուսումնական ժամերգություն։ Ունեցել ենք քայլարշավ, տեսել ենք շատ գեղեցիկ բնություն, նույնիսկ, վայրի խնձորենի։ Քայլարշավից հետո գնացինք դաշտ, որպեսզի խաղանք դրոշակ։ Իսկ հետո կրկին ազատ  ժամանակ ունեցանք։ Կարող էինք օգնել ուսուցիչներին պատրաստել աղցան, որի ընթացքում ես պատահմաբ վնասեցի իմ մատը։ Կարող էինք խաղալ սեղանի խաղեր։ Վերջին օրվա առավոտը մենք մեր տնակում պարում և ուրախանում էինք, որովհետև էլ չէինք տեսնելու մեր շատ սիրելի Արատեսին։ Պարելուց հետո մենք ունեցանք թեթև նախաճաշ և նախավարժանք։ Հետ գալու ժամանակ ունեցել ենք կանգառ Սբ․ Կարապետ եկեղեցու մոտ երգել ենք և իմացել ենք տեղեկություն եկեղեցու մասին։ Ինչպես նաև մեզ նվիրեցին փոքրիկ Աղոթագրեր։ 🖤

 

Posted in Ճամփորդություն, Մաթեմատիկա 6

Դեպի Հ. Թումանյանի թանգարան

Այս անգամ մենք մեր դասարանով ճանապարհորդեցինք Հ. Թումանյանի թանգարան։ Թանգարանում եղա առաջին անգամ իմ ընկերների հետ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գիդը մեզ ուղեկցեց շատ գեղեցիկ և հետաքրքիր սրահներ։ Ինչպես նաև պլանշետի օգնությամբ մենք տեսանք Սասունցի Դավթին։  Ես շատ զարմացա ինչպես իմ ընկերները։ Հատուկ էկրանի միջոցով մենք տեսանք Հ. Թումանյանին։ Ինչպես նաև տեսանք նրա գրադարանը։ Ի դեպ, մի շատ հետաքրքիր փաստ, Թումանյանը ունեցել է տաս հազար գիրք որից ութ հազարը թանգարանում պահպանված է։ Իսկ ու՞ր է մնացած երկու հազար գրքերը։ Ահա պատմեմ, Թումանյանը սիրում էր  ընկերներին հրավիրել իր տուն։ ԵՒ իր ընկերները միշտ Թումանյանից գիրք էին խնդրում կարդալու համար և հետ չէին վերադարձնում։ Ինչպես նաև խաղացինք Թումանյանի պատրաստ Առածային լոտոն։ ԵՒ այսքանով ավարտվեց մեր օրը։

Թումանյանական խնդիրներ

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Դեպի Գյումրի

Շաբաթ և կիրակի օրերին մենք ճանապարհ ընկանք դեպի Շիրակի մարզ` Գյումրի։ Գյումրի մենք գնացինք երկու օրով` երկու ցերեկ և մեկ գիշեր։ Գյումրիում մենք ունեցանք երկու արկածային և շատ հետաքրքիր օրեր։ Քայլեցինք այնտեղի փողոցներով, ինչպես նաև նշեցինք Սուրբ Զատիկը։ Մի փոքր պատմեմ առաջին օրվա մասին։ Մենք տեղավորվեցին Օլիմպիկ հյուրանոցում, որը հինգ աստղանի հյուրանոց էր։ Իսկ հետո գնացինք պատրաստելու փոքրիկ գյումրիկներ։ Հուսով եմ, որ գիտեք թե ինչ է գյումրիկը։ Ես իմ գյումրիկի վրա գրիչով գրեցի <Ժպտա քեզի կսազե> և նրան անվանեցի Արուս ։

Ինչու՞ է նրա անունը Արուս, որովհետև, երբ նա ինչ որ հարցում սխալվի, ես նրան կասեմ վայ Արուս, Արուս։ Հետո մի փոքր քայլք արեցինք Գյումրիով և գնացինք հյուրասենյակ, որպեսզի հանգստանանք։ Իսկ երեկոյան Ազատանցիները մեզ հյուր եկան և միասին ընթրեցինք։

Պատմեմ երկրորրդ օրվա մասին։ Հաջորդ օրը գնացինք Ձիթողցոնց թանգարան, և Գորկու այգի։ Այգում մենք փորձ արեցինք, որպեսզի թանգարանի բակում նշենք Սուրբ Զատիկը։ Այգում նաև նստեցինք ատրակցիոն։  Ընկերուհիս` Անահիտը, նստել էր կողքս, և նա այնքան էր վախեցել, որ իր ամբողջ ձայնով գոռում էր իմ ականջի տակ։ Իսկ այսքանը ավարտվեց Գյումրիում և մեկնեցինք Երևան։ Ճանապարհին մենք կանգ առանք Ագարակի մի փոքր հատվածում, որպեսզի փոքր-ինչ սնվենք։ Մի բան ասեմ, այդ հատվածից, ոչ հեռու կար մի մատուռ։ Մատուռի կողքերը շատ գեղեցիկ քարեր կային։ Առաջին անգամ էի Գյումրիում։ Ունեցա շատ լավ օրեր ընկերներիս հետ հուսով եմ ևս մեկ անգամ կայցելեմ Գյումրի։ Մի բան էլ ավելացնեմ։ Երբ, որ մայրիկս գալիս է ինչ, որ տեղից տուն։ Ասում էր։

— Ամեն ինչ շատ լավ անցավ էլի կգնամ։

Continue reading “Դեպի Գյումրի”

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդության պատրաստություն

cc4ea6bff4-170983638024525732288598831392050897260220nԳյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ ։ Գյումրին հնուց ի վեր եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրիում շատ է զարգացած եղել արհեստագործությունը, ամեն արհեստ իր դրոշն է ունեցել, եղել են համքարություններ։  Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել նաև կամուրջ կառուցող վարպետների վերաբերյալ։ Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Անպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի  զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Continue reading “Ճամփորդության պատրաստություն”

Posted in Ճամփորդություն

Մեր օրը Սեևաբերդում

Փետրվարի 23-ին մենք մեր Հայրենագիտության և Բնագիտության խմբով ճանպարհվեցինք դեպի Կոտայքի մարզ՝ Սեևաբերդ։ Մեր ճանապարհը տևեց 1ժ 10ր։ Այնտեղ շատ ձյուն կար, ի տարբերություն Երևանի։ Սեևաբերդում մենք շատ լավ ժամանակ անցկացերցինք, ինչպես նաև սահնակ քշեցինք։ Սահնակ քշելու համար անհրաժեշտ էր ուղիղ հատվածից բարձրանալ լանջի վերևը, որպեսզի անյտեղից  սահեինք ցած։ Ձմռանը Սեևաբերդը հեքիաթայաին վայր է։ Ափսոս, որ, չունեցանք երկար ժամանակ վայելու կախարդական ձմեռային հեքիաթը։ Իսկ ահա մանրամասները դիտեք՝ տեսանյութում։

Հեղինակ Սոնա Փափազյան