Հաշվետվություն ընտրությունից

Ես ընտրել եմ այս խումբը, որովհետև ես կարող շատ տարբեր տեղեր ճամփորդել։

Բաժնի հղումը՝ Հայրենագետի ակումբ

Բաժնի հղումը՝ Ճամփորդություն

Իմ սիրելի ճամփորդությունները՝ Գյումրի, Արատես

Continue reading Հաշվետվություն ընտրությունից

Կլոր Սեղանի պատրաստություն

Օր մայիսի 24.05.2023թ․

Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Ժամ՝ 10:00

Մենք ներկայացնելու ենք Կրթական կամուրջները։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Կրթական կամուրջները։ Մենք ճամփորդում ենք տարբեր տեղեր և  համագործակցում ենք տարբեր մարդկանց հետ և նրանք էլ մեր դպրոցի հետ։ Վերջերս մեր հետ համագործաքցեցին Դեբետից։ Մենք նրանց ներկայացրեցինք և ցույց տվեցինք մեր դպրոցը։ Եվ նրանք մեզ ասացին, որ մենք էլ կարող ենք գալ Դեբետ և նրանք մեզ կներկայացնեն, և ցույց կտան իրենց դպրոցը։ Իսկ Զատկին մենք գնացինք Գյումրի, որպեսզի նշենք այնտեղ Զատիկը։ Նաև մենք Գյումրիում պատրաստեցինք տարբեր գույների գյումրիկներ։ Մասնակցեցինք Գյումրիում ուսումնական ժամերգությանը։ Իսկ արդեն ժամերգությունից հետո մենք բոլոր դիմավորեցինք Տեր Մակարին և Յերեց Կինին։ Եվ մենք բոլորս հանգիստ նշեցինք Սուրբ Զատիկը։

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մայիսի 12, 13, 14 մենք գնացինք Արատես։ Իհարկե մեր հետ եկավ ընկ․ Շուշանը, որպեսզի մեզ բոլորիս համար պատրաստի համեղ-համեղ ուտեստներ։ Մենք՝ աղջիկներս, գիշերեցինք հյուսիսային տնակում։ Ճիշտ է այդ տնակը գտնվում էր բոլոոր տնակներից հեռու, բայց դա մեզ, ընդհանրապես, չէր խանգարում։ Մեր առաջին օրը անցավ շատ սովորական։ Դասավորեցինք մեր իրերը հետո ունեցանք ազատ ժամ, որպեսզի մեր բերած խաղերը սենյակում խաղանք։ Հաջորդ օրը առավոտյան ես արթնացա բոլորից շուտ ժամը 5-ին տեսա, որ բոլորը քնած են, որոշեցի ես էլ քնեմ։ Իսկ հետո բոլորս միասին արթնացանք։ Հագնվեցինք, լվացվեցինք և  գնացինք ակումբ նախաճաշելու մենք սպասում էինք ընկ․ Շուշանի պատրաստած համեղ ձվածեղին։ Նախաճաշելուց հետո բոլորս նախավարժանք արեցինք, հինգ շրջան վազեցինք վանքի մոտ և հետ բարձրացանք։ Նախավարժանքից հետո գնացել ենք  Արատեսի վանք՝ ունեցել ենք ուսումնական ժամերգություն։ Ունեցել ենք քայլարշավ, տեսել ենք շատ գեղեցիկ բնություն, նույնիսկ, վայրի խնձորենի։ Քայլարշավից հետո գնացինք դաշտ, որպեսզի խաղանք դրոշակ։ Իսկ հետո կրկին ազատ  ժամանակ ունեցանք։ Կարող էինք օգնել ուսուցիչներին պատրաստել աղցան, որի ընթացքում ես պատահմաբ վնասեցի իմ մատը։ Կարող էինք խաղալ սեղանի խաղեր։ Վերջին օրվա առավոտը մենք մեր տնակում պարում և ուրախանում էինք, որովհետև էլ չէինք տեսնելու մեր շատ սիրելի Արատեսին։ Պարելուց հետո մենք ունեցանք թեթև նախաճաշ և նախավարժանք։ Հետ գալու ժամանակ ունեցել ենք կանգառ Սբ․ Կարապետ եկեղեցու մոտ երգել ենք և իմացել ենք տեղեկություն եկեղեցու մասին։ Ինչպես նաև մեզ նվիրեցին փոքրիկ Աղոթագրեր։ 🖤

 

Դեպի Գյումրի

Շաբաթ և կիրակի օրերին մենք ճանապարհ ընկանք դեպի Շիրակի մարզ` Գյումրի։ Գյումրի մենք գնացինք երկու օրով` երկու ցերեկ և մեկ գիշեր։ Գյումրիում մենք ունեցանք երկու արկածային և շատ հետաքրքիր օրեր։ Քայլեցինք այնտեղի փողոցներով, ինչպես նաև նշեցինք Սուրբ Զատիկը։ Մի փոքր պատմեմ առաջին օրվա մասին։ Մենք տեղավորվեցին Օլիմպիկ հյուրանոցում, որը հինգ աստղանի հյուրանոց էր։ Իսկ հետո գնացինք պատրաստելու փոքրիկ գյումրիկներ։ Հուսով եմ, որ գիտեք թե ինչ է գյումրիկը։ Ես իմ գյումրիկի վրա գրիչով գրեցի <Ժպտա քեզի կսազե> և նրան անվանեցի Արուս ։

Ինչու՞ է նրա անունը Արուս, որովհետև, երբ նա ինչ որ հարցում սխալվի, ես նրան կասեմ վայ Արուս, Արուս։ Հետո մի փոքր քայլք արեցինք Գյումրիով և գնացինք հյուրասենյակ, որպեսզի հանգստանանք։ Իսկ երեկոյան Ազատանցիները մեզ հյուր եկան և միասին ընթրեցինք։

Պատմեմ երկրորրդ օրվա մասին։ Հաջորդ օրը գնացինք Ձիթողցոնց թանգարան, և Գորկու այգի։ Այգում մենք փորձ արեցինք, որպեսզի թանգարանի բակում նշենք Սուրբ Զատիկը։ Այգում նաև նստեցինք ատրակցիոն։  Ընկերուհիս` Անահիտը, նստել էր կողքս, և նա այնքան էր վախեցել, որ իր ամբողջ ձայնով գոռում էր իմ ականջի տակ։ Իսկ այսքանը ավարտվեց Գյումրիում և մեկնեցինք Երևան։ Ճանապարհին մենք կանգ առանք Ագարակի մի փոքր հատվածում, որպեսզի փոքր-ինչ սնվենք։ Մի բան ասեմ, այդ հատվածից, ոչ հեռու կար մի մատուռ։ Մատուռի կողքերը շատ գեղեցիկ քարեր կային։ Առաջին անգամ էի Գյումրիում։ Ունեցա շատ լավ օրեր ընկերներիս հետ հուսով եմ ևս մեկ անգամ կայցելեմ Գյումրի։ Մի բան էլ ավելացնեմ։ Երբ, որ մայրիկս գալիս է ինչ, որ տեղից տուն։ Ասում էր։

— Ամեն ինչ շատ լավ անցավ էլի կգնամ։

Continue reading Դեպի Գյումրի

Ճամփորդության պատրաստություն

cc4ea6bff4-170983638024525732288598831392050897260220nԳյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ ։ Գյումրին հնուց ի վեր եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրիում շատ է զարգացած եղել արհեստագործությունը, ամեն արհեստ իր դրոշն է ունեցել, եղել են համքարություններ։  Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել նաև կամուրջ կառուցող վարպետների վերաբերյալ։ Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Անպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի  զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Continue reading Ճամփորդության պատրաստություն

Ճամփորդական պատրաստություն

Չարբախ

Երևանի մետրոպոլիտենի այս կայարանը ամենանորն ու ամենաէժանն է։ Մետաղյա տանիքը հենված է մետաղյա գլանաձև սյուների վրա, որոնց վրա տեղադրված են գնդաձև լամպեր։ Կայարանը բառացիորեն փակուղի է՝ երեք կողմից այն շրջապատված է երկաթբետոնե ցանկապատով։ Կայարան առանց ուղու զարգացման: Կայարանն բաղկացուցիչ մասն է մեկ հարկանի քարե շինությունը , որում տեղակայված են անցակետերը և մետրոպոլիտենի աշխատանքի համար անհրաժեշտ սենյակներ։

Գարեգին Նժդեհի հրապարակ

Սկզբում կայարանը կոչվել է Սուրեն Սպանդարյանի (հայ հեղափոխական, 1905թ. հեղափոխության մասնակից), այնուհետև վերանվանվել է «Գարեգին Նժդեի հրապարակ»

Միջպիլոնային անցումները դեպի հարթակներ պատրաստված են սպիտակ մարմարե կամարների տեսքով։ Պիլոններն իրենք երեսպատված են մուգ շագանակագույն գրանիտով:

Հ․ Թումանյանի տուն թանգարանի մասին

 Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռվա մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։ 1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953): Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օջախը և երկու ցուցասրահ։ Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։

  • Հ. Թումանյանի տուն-թանգարանի բակում կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:
  • 2. Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։

 

https://youtu.be/dBW1y0pdBLE

Ծովեր լճի մասին

 Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ։ Ծովեր լիճը Լոռվա մարզի բնական տեսարժան վայրերից մեկն է, որը տեղակայված է։ Դսեղ գյուղի մոտակայքում: Տեղական բնությունը շատ շքեղ է․ բոլոր նրանք, ովքեր փնտրում են հանգիստ, գողտրիկ մի անկյուն բնության գրկում, որը հեռու է քաղաքի անցուդարձից և եռուզեռից, միանշանակ, կգնահատեն այս հրաշալի վայրը։

Ծովեր լիճը հաճախ հիշատակվել է հայ նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աշխատություններում: Թումանյանը սիրում էր այս վայրը և հաճախ էր գալիս այստեղ իր ոչ պակաս հայտնի ընկերների հետ: