Posted in Լրացուցիչ աշխատանք, Մայրենի 6

«Հովհաննես Շիրազ» Մայրս

Մայրս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:

Posted in Լրացուցիչ աշխատանք, Մայրենի 6, Uncategorized

Բարությունը կփրկի աշխարհը

բարություն Արխիվներ - Ծնողական խորհուրդներ և խորհուրդներ | More4kids.info 

Մարդկանց մոտ բարի հասկացությունը տարբեր է: Մեկը մտածում է բարի լինելով հանդերձ կորցնում է սեփական արժեքը, իսկ մյուսը մտածում է, որ իր բարությունից ոմանք կարող են օգտվել: Սա ուղղակի խոսքեր են, քանի որ ոչ ոք չի մտածել՝ միգուցե բարությունը կփրկի՞ աշխարհը:
Բարի լինելով հանդերձ դու փոխանցում ես քո գթասրտությունը դիմացինիդ՝ դարձնելով իր օրը էլ ավելի գեղեցիկ և գունեղ: Նույնիսկ ասում են, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք գոյատևել այն պայմանով, որ դժվար պահերին օգնենք միմյանց: Յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է զգայուն և կարողանում է դժվար իրավիճակում օգնել ուրիշին իր բարությամբ, կարող է վստահ լինել, որ կապրի մինչև խոր ծերություն: Մարդ թեկուզ իր չնչին արարքով կարող է համարվել բարի, եթե նա այն մեծ սրտով է արել: Եվ իմ կարծիքով հենց այդպիսի մարդիկ են գնահատվում աստծո կողմից: Ես կարող վստահ ասել,որ բարությունը հաստատ կփրկի աշխարհը:Պետք է դրան ոչ միայն հավատալ, այլև լինել այդպիսին:

Posted in Բնագիտություն 6, Լրացուցիչ աշխատանք, Նախագծեր

Նեպտուն մոլորակի մասին

Գիտնականները Նեպտունի ջերմաստիճանի նվազում են հայտնաբերել

 Նեպտուն Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու, ինչպես նաև չորրորդ ամենամեծ մոլորակն է ըստ զանգվածի։ Մոլորակն անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը՝ Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX դար։ Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից։  Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից։ Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը։ Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիներն Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ։ 

Posted in Լրացուցիչ աշխատանք

Ինչով են մարդիկ իրար նման

Մարդիկ տարբեր են, ունեն տարբեր նախասիրություներ, տարբեր ճաշակ, տարբեր առավելություններ և թերություններ: Մարդիկ տարբեր են, բայց հաստատ մի քանի բանով իրար նման են: Այդ բաներն են, օրինակ՝, որ բոլորն էլ խաղաղություն են ուզում և սիրում, բոլորն էլ հիշողություն ունեն և նշում են բոլոր տոները: Գրեթե բոլոր մարդիկ չար են և ագահ, շատ քիչ մարդիկ են, որ լավն են և բարի սիրտ ունեն, նաև մարդիկ դրանով են իրար նման: Կան մարդիկ, որ նման են իրար արտաքինով, նկարագրությամբ, բնավորությամբ, դա հստակ կարող եմ ասել, որ ժառանգական է: Ես օրինակ հիմա չեմ կարող պատկերացնել մարդ առանց տեխնիկայի՝ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի: Բոլորն էլ ունեն այդ տեխնիկաները: Երեխաների մեծ մասը զբաղված է տեխնիկայով, թե դասի ժամանակ, թե թատրոնի, թե տանը: Երեխաների կեսը դասի ժամանակ համակարգչային խաղեր են խաղում և չեն սովորում դասը: Իսկ մյուս կեսը մտել են հեռախոսների մեջ: Այդպես «փչանում են» մարդիկ: Մարդիկ իրար նման, թե վատ և շատ քիչ, թե լավ բաներով:

Posted in Լրացուցիչ աշխատանք, Մայրենի 6

Երբ ես Սեղան եմ

Ողջյուն, ես Սեղանն եմ։ Մի քիչ պատմեմ իմ մասին։ Ես հիմնականում գտնվում տանը, դպրոցում, գրադարաններում և այլն։ Դպրոցում իմ վրա շատ ծանր իրեր են դնում օրինակ՝ համակարգիչ, հեռախոս, գրքեր և կախում են պայուսակներ։ Տանը իմ վրա դնում են տարբեր համեղ ուտելիքներ օրինակ՝ հաց, աղցան, պանիր, փլավ և այլ տարբեր բաներ, բայց ինձ շատ են կեղտոտում ուտելուց հետո, երբեմն նույնիսկ լավ չեն մաքրում։ Նաև ես շատ եմ սիրում, որ իմ շուրջը համաքվում են շատ-շատ հյուրեր, բայց երբ շատ են խմում և կենացներ են ասում իմ գլուխը սկսում ուժեղ ցավել։ Իսկ գրադարանում ինձ վրա նստում են տարբեր գիտելիքներ օրինակ՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն, և կենսաբանություն։ Ես չեմ հասկանում ինչու՞ են ինձ միշտ դպրոցի բոլոր երեխաները կոտրում և ամեն ագամ իմ տեղը բերում են նոր Սեղան։ Իսկ այսքանով ես կավարտեմ իմ պատմությունը։

Posted in Լրացուցիչ աշխատանք, Մայրենի 6

Վշտացել եմ ամեն ինչից

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:
Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:
Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:
Posted in Լրացուցիչ աշխատանք, Մայրենի 6

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

https://www.youtube.com/watch?v=6zl8eQja1I4