Ալարկոտ տղան

Մայրը ամեն օր տղային ուղարկում է դաշտ ցորեն հնձելու։ Բայց տղան շատ ալարկոտ է։ Նա ամեն օր կանչում է իր հարևանին և ստիպում, որպեսզի նա հնձի ցորենը։ Իսկ ինքն իր համար հանգիստ վայելում է ազատությունը։ Հաջորդ օրը, երբ մայրը որդուն ուղարկում է դաշտ, գնալուց առաջ մի հարց տվեց։

—Որդի՛ս, կարո՞ղ ես ինձ ասել, թե արդյոք դու ես հնձում մեր դաշտի ցորենը։

—Այո՛, իհարկե։

 Պատասխանեց որդին կմկմալով։

Սակայն մայրը չհավատաց իր որդուն։ Այդ իսկ պատճառով նա որոշեց հետևել որդուն։ Ու ինչ է տեսնում։ Տղայի փոխարեն ցորենը հնձում է հարևանը։ Երեկոյան, երբ որդին տուն է վերադառնում մայրը մի շան սատակ տվեց որդուն։ Եվ որդին խոստացավ, որ այլևս խարդախություն չի անի։

Չարենցյան բանաստեղծությունների ընտրանի

1.Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Continue reading Չարենցյան բանաստեղծությունների ընտրանի