Posted in Մայրենի 6, Uncategorized

Ոսկի և երկաթ Ղ․ Աղայան

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
– Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:

Առաջադրանքներ՝

Բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Շաղափ — գործիք

Խոփ — գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում է հողի մեջ և պատռում նրա շերտը

Ուրագ — հյուսնական տաշող գործիք կացնի նման

Պարծենկոտ — ինքնահավան

Ժրություն — աշխատասիրություն, ջանասիրություն

Գոռոզանալ — մեծամտել

Գինդեր — ականջող

Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:

Պետք չի լինել գլուխգովան, որովհետև վերջում վատ հետևանքներ տեղի կունենեան այդ իսկ պատճառով պետք է գնահատել ամեն մարդու։

Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր ոսկուն:

Ես չեմ արդարացնի ոսկուն քանի, որ ամեն իրի գործը մեր բոլորիս առօրյայում պետք է գալիս։

Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ ,,Պարծենկոտ լինել նշանակում է… ,,

Ես սիրում եմ, որ մարդ չի լինում գլուխգովան։ Օրինակ՝ եթե դու բակում ծանոթանում ես նոր մարդու հետ և դու չգիտես, որ նա գլուխգովան է շարունակում ես նրա հետ շփվել և օրերից մի օր երբ օրինակ՝ քույրիկտ տեղեկություն է ստանում, որ նա գլուխգովան է այդ ամենից հետո դու կշփվեի՞ր նրա հետ ես ոչ։ Ինչ եմ ուզում ասել պետք չի լինել գլուխգովան։ 

Ավարտի՛ր ,, Ուսումնական գարուն.. նախագծային աշխատանքը:

Ուսումնական գարուն նախագիծ

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *