Posted in Մաթեմատիկա 6

Համեմատության եզրային անդամի որոշելը

Դիտարկենք համեմատություն, որում պետք է գտնել եզրային անդամներից որևէ մեկը:

Համեմատության ցանկացած եզրային անդամ հավասար է միջին անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս եզրային անդամին:

Հիշենք համեմատության հիմնական հատկությունը․

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին: 

a/b = c/x  

a•x = b•c

Օրինակ

Լուծենք հավասարումները:

ա) t/8 = 10/16 

բ) 2/3 = 8/x

Լուծում

ա) Կիրառելով համեմատության հիմնական հատկությունը, ստանում ենք՝

t/8 = 10/16

t • 16 = 8 • 10

t = (8 • 10)/ 16 = 5 / 1 = 5

t = 5

բ) Նույն կերպ՝ կիրառելով համեմատության հիմնական հատկությունը, ստանում ենք՝

2/3 = 8/x

2 • x = 3 • 8

x = (3 • 8) / 2 = 24/2 = 12/1 = 12

x = 12

Համեմատության միջին անդամի որոշելը

Դիտարկենք համեմատություն, որում պետք է գտնել միջին անդամներից որևէ մեկը:

Համեմատության ցանկացած միջին անդամ հավասար է եզրային անդամների արտադրյալի հարաբերությանը մյուս միջին անդամին:

Օրինակ

Լուծենք հավասարումները:

ա) 14/y = 7/4

բ) 7/4 = z/8

Լուծում

ա) Կիրառելով համեմատության հիմնական հատկությունը և կրճատելով 7-ով, ստանում ենք՝

14/y = 7/4

14 • 4 = y • 7

y = (14 • 4) / 7 = 8/1 = 8

y = 8

բ) Կիրառելով համեմատության հիմնական հատկությունը, ստանում ենք՝

 7/4 = z/8

7 • 8 = 4 • z

z = (7 • 8) / 4 = 56/4 = 14/1 = 14

z = 14

Դասարանական աշխատանք

1․Հաշվիր համեմատության անհայտ անդամը:

ա) 3/5 = 30/r = 50

բ) 1/6 = a/54 =9

գ) 4/x = 16/28 = 7

դ) b/9 = 4/18 = 2

ե) 2/3 = 20/k = 30

2. Տրված են երեք բնական թվեր՝ 5, 25 և 4:

Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:
5/25 4/20

3. Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:

Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

3/15 6/30

4. Կարենն ինտերնետ ակումբում վիդեոխաղ է խաղում: Ամեն 30 րոպեի դիմաց նա պետք է վճարի 20 դոլար:

150 րոպե խաղալու դիմաց քանի՞ դոլար պետք է վճարի Կարենը:

100

5. Դու որոշել ես երեկույթ կազմակերպել, որպեսզի ընկերներիդ հյուրասիրես նրանց սիրելի զովացուցիչ ըմպելիքը:

Ամեն 12 հյուրի համար հարկավոր է 5 լիտր զովացուցիչ ըմպելիք:

Քանի՞ լիտր զովացուցիչ ըմպելիք հարկավոր կլինի, եթե երեկույթին մասնակցի 36 հյուր:

15

6․ Պետրոսը զբաղվում է մեղվաբուծությամբ և մեղր ու փեթակներ է վաճառում շուկայում։ Նա յուրաքանչյուր 10 անոթ մեղրի հետ շուկա է բերում 3փեթակ։

Հետևյալ տարբերակներից ո՞րն է համապատասխանում Պետրոսի՝ շուկա բերած մեղրի և փեթակների քանակին։

Ընտրիր 2 պատասխան․

ա) 18 անոթ մեղր, 5 փեթակ

բ)  20 անոթ մեղր, 6 փեթակ

գ)  30 անոթ մեղր, 9 փեթակ

դ)  40 անոթ մեղր, 10 փեթակ

ե)  60 անոթ մեղր, 16 փեթակ

7․ Վիկտորյայի սիրելի տորթը պատրաստելիս օգտագործվում է 170 գրամ կարագ և 250 գրամ ալյուր։ Վիկտորյայի աղջիկը օգտագործել է 340 գրամ կարագ և 400 գրամ ալյուր։

Կհավանի՞ արդյոք Վիկտորյան իր աղջկա պատրաստած տորթը։

ընրիր ճիշտ տարբերակը

ա) Կարագը շատ է 

բ) Կարագը քիչ է

գ) Կարագը բավարար է

Լրացուցիչ առաջադրանք

1․ Հաշվիր համեմատության անհայտ անդամը:

ա) 1/5 = 20/p = 100

բ) 2/4 = a/44 = 22

գ) 5/x = 15/27 = 9

դ) b/8 = 18/24 = 6

ե) 4/7 = 24/k = 42

2․ Լուսինեն պատրաստում է ձմերուկի հյութ: Մեկ շշի համար հարկավոր է 2 ձմերուկ:

Քանի՞ շիշ հյութ կարող է պատրաստել Լուսինեն, եթե օգտագործի 8 ձմերուկ:

4

3․ Մարինեն 4 ժամում մոնտաժում է 3 րոպե տևողությամբ տեսանյութը: Նա միշտ մոնտաժում է միևնույն արագությամբ:

Քանի՞ ժամում Մարինեն կմոնտաժի 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

20

4․ 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 1000 կգ հանքաքարից։

154

5․ Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են՝ ինչպես 11 ։ 5։

Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդում տեղավորվում է 25 լ կաթ։

55

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *