Posted in Պատմություն 6, Uncategorized

Պատմություն

Հայրենիք հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ։ Հետագայում նրանք տեղաշարժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջ տարածքը։

Կան ազգեր, որոնք ի սկզբանե ձևավորվելով մի որոշակի տարածքում, մշտապես մնացել են նույն տեղում։ Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին։ Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան՝ այն ընդգրկում  է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Ահա թե ինչու է Հայկական լեռնաշխարհը համարվում հայերի բնօրրանը՝ հայրենիքը։  Հայրենիքը սրբացվել է և ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել առասպելներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով։ Այդ հայրենի հողը՝ հայրենիքը պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայ մարդու սրբազան մարտքը և պատվավոր իրավունքը։

Continue reading “Պատմություն”

Posted in Մայրենի 6

Ուսումնական ամառ նախագծային աշխատանք

<Ուսումնական ամառ նախագծային աշխատանք>

Այս ամառ ես շատ եմ ճամփորդել, թե ընտանիքիս, թե դասընկերներիս հետ։ Ընտանիքիս հետ գնացել եմ Սևան և Տաթևվի վանք։ Իսկ ընկերներիս և ուսուցիչներիս հետ ճամփորդել եմ Սևան Արտանիշ-գյուղ և մեր շատ սիրված Վայոց Ձոր-Արատես։ Ես շատ եմ սիրում խաղալ բակում իմ ընկերների հետ։ Սովորաբար մենք խաղում ենք գործնագործ, անուն-գոռոցի, հալա-մուլա և շատ ու շատ հետաքրքիր բակային խաղեր։ Այս ամառային արձակուրդներին չեմ հասցրել կարդալ շատ գրքեր, որովհետև հաճախել եմ լողի և անգլերենի պարապունքների դպրոցից դուրս։ Անգլերենի հաճախում եմ արդեն տաս ամիս։ Իսկ լողի արդեն հաճախում եմ երեք տարի։ Բայց կարդում եմ Ազատ Շահինյանի Սուրի և Սամի արկածներ գիրքը։ Գիրքը շատ հետաքրքիր է բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այդ գիրքը։