Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մայիսի 12, 13, 14 մենք գնացինք Արատես։ Իհարկե մեր հետ եկավ ընկ․ Շուշանը, որպեսզի մեզ բոլորիս համար պատրաստի համեղ-համեղ ուտեստներ։ Մենք՝ աղջիկներս, գիշերեցինք հյուսիսային տնակում։ Ճիշտ է այդ տնակը գտնվում էր բոլոոր տնակներից հեռու, բայց դա մեզ, ընդհանրապես, չէր խանգարում։ Մեր առաջին օրը անցավ շատ սովորական։ Դասավորեցինք մեր իրերը հետո ունեցանք ազատ ժամ, որպեսզի մեր բերած խաղերը սենյակում խաղանք։ Հաջորդ օրը առավոտյան ես արթնացա բոլորից շուտ ժամը 5-ին տեսա, որ բոլորը քնած են, որոշեցի ես էլ քնեմ։ Իսկ հետո բոլորս միասին արթնացանք։ Հագնվեցինք, լվացվեցինք և  գնացինք ակումբ նախաճաշելու մենք սպասում էինք ընկ․ Շուշանի պատրաստած համեղ ձվածեղին։ Նախաճաշելուց հետո բոլորս նախավարժանք արեցինք, հինգ շրջան վազեցինք վանքի մոտ և հետ բարձրացանք։ Նախավարժանքից հետո գնացել ենք  Արատեսի վանք՝ ունեցել ենք ուսումնական ժամերգություն։ Ունեցել ենք քայլարշավ, տեսել ենք շատ գեղեցիկ բնություն, նույնիսկ, վայրի խնձորենի։ Քայլարշավից հետո գնացինք դաշտ, որպեսզի խաղանք դրոշակ։ Իսկ հետո կրկին ազատ  ժամանակ ունեցանք։ Կարող էինք օգնել ուսուցիչներին պատրաստել աղցան, որի ընթացքում ես պատահմաբ վնասեցի իմ մատը։ Կարող էինք խաղալ սեղանի խաղեր։ Վերջին օրվա առավոտը մենք մեր տնակում պարում և ուրախանում էինք, որովհետև էլ չէինք տեսնելու մեր շատ սիրելի Արատեսին։ Պարելուց հետո մենք ունեցանք թեթև նախաճաշ և նախավարժանք։ Հետ գալու ժամանակ ունեցել ենք կանգառ Սբ․ Կարապետ եկեղեցու մոտ երգել ենք և իմացել ենք տեղեկություն եկեղեցու մասին։ Ինչպես նաև մեզ նվիրեցին փոքրիկ Աղոթագրեր։ 🖤

 

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *