Posted in Մայրենի 6

Ամենալավ մարդը

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կլինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր: Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։

Այո դուր եկավ։

  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։

Նա վերջինն էր միայն ստերում։

  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

Պրիմոն մի տղա էր ով անդատ վատ բաներ էր ասում։

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

Որովհետև Պրիմոն Իտալերեն լեզվով կոչվում էր առաջին։

  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։

խաղաղություն, լավություն, պինչու, բնություն, սեր, ազնվություն, իրականության։

  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։

Մեր երկրում մի մեծ այգի կա, որը կոչվում է Երևան պարկ։ Այնտեղ մի քանի տարբեր հերոսներ կան։ Պինչուն նունյպես անտեղի հերոսներից մեկն է։ Նա ապահովում է այնտեղի բնությունը։

  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *