Posted in Մայրենի 6

Տնային աշխատանք

Տանը

1 Հանրագիտարաններից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից դո՛ւրս գրիր նախադասություններ, որտեղ կան թվականներ։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ

Continue reading “Տնային աշխատանք”

Posted in Uncategorized

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690 загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնում է  5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:

Continue reading “Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը”

Posted in Մայրենի 6

Թվական

Թվական

  1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Պարզ ածանցավոր թվականներ են որովհետև կազմված են մեկ արմատից

Երեք տասնյակ-երեսու

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տասնյակ-ութսուն

ինը տասնյակ-իննսուն

Continue reading “Թվական”

Posted in Uncategorized

Իմ սիրելի խաղալիքը

Ես ունեմ խաղալիք, որի անունը Ջենի է։ Նա շատ փափուկ է ,շատ գեղեցիկ և սպիտակ։ Ես նրա հետ քնում եմ։ Երբ, որ ես տխուր եմ նա  իմ տրամադրությունը բարձրացնում է։ Ի դեպ նա նման է ամանորյա ձմեռ պապիկին։

Posted in Հայրենագետի ակումբ

Մեր հյուրն էր ընկեր Բերտան

Հեղինակ՝ Լիլիթ Շարոյան

Ամսի 16-ին մեզ հյուր էր ընկեր Բերտան։ Նա մեզ ցույց տվեց տարբեր թռչունների նկարներ և մենք պետք է գուշակեինք։ Ես գուշակեցի Սև Կեռնեխ թռչնին և նկարը ինձ հասավ։ Նաև այդ նկարներից հասավ իմ ընկերներին։ Ընկեր Բերտաին շատ վայրեր է ճամփորդել։ Նա տեսել է արջ անտառում գնացել է անտառ, որպեսզի գտնի արջին և լուսանկարի։ Օրինակ՝ աղվեսի, արջի, քարայծի և այլ ուրիշ կենդանիների բայց չեմ հիշում։

Հետո մենք սկսեցինք նկարել, նա մեզ խորհուրդներ էր տալիս։

Հեղինակ՝ Սոնա Փափազյան