Posted in Մայրենի 6

Ցաված սիրտըս երգեր հյուսեց Ավետիք Իսահակյան

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեր անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր – եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին,-
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսած երգերս երգեցին…
Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

1.     Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։

                6 ուղանկյունանիստից

2.    Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։

                     ուղանկյուն

3.    Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։

                    քառակուսի

Continue reading “Մաթեմատիկա”

Posted in Մայրենի 6

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

Continue reading “Երգի հրապույրը”

Posted in Uncategorized

Передышка

От деревни до ближнего леса дорога шла через широкое поле. Идёшь по нему в летний день – солнце печёт, жара. Но как раз на половине пути, у самой дороги, росла берёза…
Кто бы из леса в деревню или обратно ни шёл, обязательно сядет и отдохнёт в прохладной тени под старым деревом. Кругом всё поле даже блестит от солнца, а под густой берёзой всегда прохладно. Над головой зелёные листья шумят, будто зовут присесть и передохнуть немножко. Вот и прозвали эту берёзу „Передышкой”.
Ранней весной, только пригреет солнце, а Передышка уже зазеленела, стоит среди поля нарядная, усыпанная молодыми листочками. А осенью Передышка становится вся жёлтая. Подует ветер, и полетят с дерева золотые листья. Целые стаи перелётных птиц садились передохнуть на берёзу. Но вот однажды осенью собрали ребята в лесу сухие ветки и возвращались домой. Дошли они до берёзки и присели отдохнуть. Посидели немного, а потом кто-то из них предложил:
– Давайте костёр разожжём, погреемся и картошку испечём.
Сказано – сделано. Наломали сухих веток, стали их зажигать, а они не горят. Ветром огонь задувает.
– Постойте! – кричит один из мальчиков. – Тащите-ка ветки к берёзе. Она наш костёр от ветра закроет.

Continue reading “Передышка”