Posted in Մայրենի 6, Նախագծեր

Իմ առօրյա կյանքում

Աշխատանք անհատական նախագծերով

 

Աշխատանքի բնութագրությունը

 

Երեխեք ջան, ամեն մեկդ ներկայացրեք ձեր անհատական նախագիծը։ Նախագծի թեման ձեր հետաքրքրություններն են։ Յուրաքանչյուրդ փորձեք աշխատել այն թեմայի շուրջ, որի միջոցով նաև ինքներդ կներկայանաք։

Իմ առօրյայում ես ունեմ տարբեր հետաքրքրություններ։ Ժամանակ առ ժամանակ դրանք փոփոխվում են մի ժամանակ ինձ գրավում էր կար ու ձև։ Որոշ ժամանակ զբաղվել եմ կավագործությամբ։ Հիմա արդեն երկար ժամանակ է հաճախում եմ լողի պարապունքնների։ Լողը ես չեմ կարող փոխել ուրիշ սպորտաձևի հետ, քան որ շատ եմ սիրում ջուրը։ Լողավազանը, որտեղ ես լողում եմ 25մ է։ Իմ մարզիչ`ը ընկեր Լիլիան պրոֆեսիոնալ մարզիչ է։ Նա եղել է մեր ազգային հավաքականի լողորդ այնուհետև աշխատել է որպես մարզիչ։

 

Նախասիրության մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ

https://youtube.com/shorts/KAxWqUktL9A?feature=share

Հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ համացանցից։

Լողը մարմինը կոփելու և համարձակություն զարգացնելու լավագույն միջոցներից է: Լողալ պետք է սովորել դեռևս վաղ հասակում: Գիտնականների ուսումնասիրությունները վկայում են, որ տակավին մի քանի ամսական երեխան արդեն կարող է իրեն պահել ջրի երեսին: Տարիքի հետ մարդն ավելի ու ավելի դժվարությամբ է հաղթահարում ջրի նկատմամբ վախը և սովորում մնալ ջրի վրա: Տարբերում են մարզական, բուժական, կենցաղային և խաղային լողի տեսակներ:
Մարզալողը միավորում է տարբեր մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա և գեղարվեստական լողերը:
Մարզական լողն ընդգրկում է 100–1500 մ տարածությունների մրցումները` կրոլ, բրաս, թիկնալող և դելֆին լողաձևերով:
Ազատ ոճով կամ կրոլով լողալիս մարզիկը պառկում է ջրի վրա և առաջ է շարժվում ձեռքերի ու ոտքերի շարժումներով: Սա ամենաարագընթաց մարզաոճն է: Բրաս լողաոճով լողալիս մարզիկն առաջ է շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք նման են գորտի հետևի թաթերի շարժումներին: Թիկնալող կամ կրոլ մեջքի վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի վրա պառկած մարզիկը հերթականությամբ գլխից առաջ է նետում ձեռքերը և դրանցով թիավարում: Դելֆին լողաոճն օգտագործվում է միայն մրցումներում: Այս ոճով լողալիս մարզիկը ջրի վրայով միաժամանակ առաջ է նետում 2 ձեռքերը և ոտքերով հարվածում է ջրին՝ վեր ու վար, իսկ իրանով կատարում է ալիքաձև շարժումներ:
Լողը ֆիզիկական վարժությունների լավագույն տեսակն է` հատկապես ծեր և թուլակազմ մարդկանց համար, որովհետև լողալիս մարմինը մասնակիորեն հենվում է ջրին: Ընդ որում՝ այդ ժամանակ վերջույթները կրում են նվազագույն ծանրաբեռնվածություն, իսկ մկաններն ու հոդերը, ինչպես հարկն է, մարզվում են, բարելավվում է մարդու սրտի և թոքերի աշխատանքը: 
Խոշոր մրցաշարերում լողորդի առավելագույն արագությունը 50 մ լողատարածքում 8 կմ/ժ է:
Կիրառական լողը ներառում է տարբեր երկարության և խորության սուզումներ, խեղդվողներին փրկելը, ջրային արգելքների հաղթահարումը: Գեղարվեստական կամ միաժամանակյա լողի դեպքում երաժշտության ուղեկցությամբ միայնակ, զույգերով կամ խմբով լողորդուհիները կատարում են ակրոբատիկ ջրային վարժություններ: 
Խաղային լողն ընդգրկում է տարբեր շարժուն խաղեր և զվարճություններ ջրում: 
Մարդը ջրի տակ կարող է գտնվել այնքան ժամանակ, որքան կարող է պահել շնչառությունը, այսինքն՝ մոտ 3 րոպե: Ստորջրյա շնչառական սարքը՝ աքվալանգը, սուզորդի օրգանիզմին մատակարարում է թթվածին և անհամեմատ մեծացնում է ջրի տակ նրա մնալու ժամանակը: Աքվալանգը 1940-ական թվականներին ստեղծել է ստորջրյա աշխարհի հետազոտող ֆրանսիացի Ժակ Իվ Կուստոն:
1896 թ-ից լողն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Անցկացվում են նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ: Համաշխարհային հռչակ վայելող լողորդներն են Մ. Սպիթցը, Ռ. Դեմոնթը, Ու. Մատեսը, Վ. Բուռեն, Գ. Պրոզումենշչիկովան և ուրիշներ: Հայ լողորդներից հայտնի են Փ. Փիլոյանը, Հ. Ջիլավյանը, իսկ ջրային մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից՝ ստորջրյա լողորդ Շ. Կարապետյանը (սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ), ջրացատկորդներ Ս. Քոչարյանը, Դ. Համբարձումյանը (Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր), ջրացատկորդուհի Ս. Էմիրզյանը (օլիմպիական խաղերի մրցանակակիր) և շատ ուրիշներ:

Ֆոտապատում

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինձ գրավում է ջուրը:

Ինչպե՞ս է նպաստում ձեր անհատական զարգացմանը կամ ինքնակրթությանը։

Ջուրը կոփում է մեր մարմինը, որպեսզի առողջ լինենք: Սպորտը օգնում է լինել ինքնավստահ, համառ և պայքարող:

ԵՎ այլն․․․

Posted in Uncategorized

Русский Язык

Слова для усвоения: зимние месяцы /декабрь, янарь, февраль/, снег, снежинка, мороз, снегопад, сугроб, Дед Мороз, Снегурочка, Новый год, сосульки, снеговик, играть в снежки, подарки.

 

Составить зимний кроссворд

Сочинить загадки /3 — 5 загадок/

1. Он самый добрый день в мире исполняет наши желяние. Дедь Мороз.

2. В руках метла на голове ведро на носе морковь.

Снеговик ☃️.

3. Подает с небо кружатся и танцует белый и пушистый.

Снежинка ❄️.

Нарисовать картинку программой Paint

Учим песню  Маленький секрет