Posted in Ճամփորդություն, Պատմություն 6

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Այսօր մենք ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Էջմիածին։ Ընկ․ Դիանայի և ընկ․ Վարդուհի ուղեկցությամբ։ Մենք ուղեվորվեցինք թանգարան մեր դասարանով ինչպես նաև մեզ միացան ուրիշ զուգահեռ դասարանի աշակերտներ։ Ես առաջին անգամ էի այցելում Էջմիածին։ Եկեղեցում մենք բոլորս մոմ գնեցինք և մոմ վառեցինք։ Մենք այցելեցինք Ալեք և Մարի Մանուկյաների գանձատուն ինչպես նաև Ռուբեն Սևակի թանգարան։ Գիդը մեզ պատմեց Ռուբեն Սևակի նկարների և իր գրքերի մասին իսկ մենք կլանված լսում էինք գիդին։ Ինչպես նաև մենք հանդիպեցինք Այվազովսկու և իր աշակերտների նկարները։ Ես ուղակի հիացած էի իրենց նկարներով։ Մենք աղջիկներով ով սիրում էր նկարվել վերջում նկարվեցինք։ Մինչ Ռուբեն Սևակի թանգարան այցելելը մենք դրսում շատ ու շատ նկարվել ենք։ Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *