Posted in Մայրենի 6

Գործնական աշխատանք 31-35

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել (նվիրել)։ Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք (բարձրարժեք) ունեցող նվեր էլ էր ընծա բերել` (ընծաել) կովերի` ոսկուց ձուլած (ոսկեձուլ) դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ (ավարտվեց), գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված (մարմարե), նուրբ գեղեցկություն ունեցող (նրբագեղ) շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ (մոռանալ)Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  (պատմագրող)նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի(ոճրագործ) անունը:

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ-մի մատի չափ
Կիսագունդ-կես գունդ
Անհարթ-հարթություն չունեցող
Անտեսանելի-ոչ տեսանելի
Ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող
Սկզբնական-սկիզբ առնող
Արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպայունմ ստղծված
Աստղադիտարան-աստղերը դիտելու վայր
Համաշխարհային-ամբողջ աշխարհի մասին
Հավասարաչափ-հավասար չափեր ունեցող

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, հակակծիռ, համաաշխարհիկ, ենթդրել, նածադարձ, պարադրել, վերադարձ, վերականգնել, տարհարձակ, տարեդարձ, փախադարձ

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:ել,

Մարդկային — անմարդկային, ծայրահեղ-ծայրահեղություն, ստամոքսային-, գիտակցություն-անգիտակցություն, ակնաբույժ-ակնաբուժարան, մթնոլորտ-մթնոլորտային, որոշում-, ընդհատ-ընդհատել, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ-ձեռնարկություն, մանրէ-մանրէաբան, փոխանակություն-:

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել օրգանական (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և անօրագական (ան, օրգան, ական) թափոններով(թափ, ոն), բնակավայրում(բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի հնարավորությունները (հնար, ավոր, ություն)նույնպես (նույն, պես)անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններով (թափ, ոն)աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդությունների (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական(գետ, տեխնիկա, ական)առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի(մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն)  միջոցներ ստեղծելու մասին:

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *