Posted in Մայրենի 6

Միշտ էլ հաղթում է արդարությունը

Ես շատ եմ կարևորում արդարությունը։ Իմ պատկերացմամբ արդարությունը ազնվությունն է, խոսքի ազատություննը: Արդարության մասին շատերն են խոսում, բայց իրականում իդեալական արդարությունը գրեթե բացակայում է, քանի որ այն այսօր դարձել է հարաբերական: Ինձ համար արդարությունը միշտ էլ հաղթում է։ Օրինակ՝ երբ դու կատարել ես քո տնային առաջադրանքը շատ արդար է, դրա համար արդար կլինի ստանալ բարձր գնահատական, սակայն, երբ դու նույնքան չափով չես մասնակցում դասերին կամ այլ աշխատանքներին, որոնք կատարվում են դասարանում, բնականաբար դու կարող ես ստանալ ցածր գնահատական, իհարկե քեզ թվում է, թե դա անարդար է, բայց դա միայն քո կարծիքն է, կարող է մյուս աշակերտների համար դա շատ էլ արդար է։