Posted in Մաթեմատիկա 6

Ուղղանկյան մակերեսը

Ուղղանկյան մակերեսը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերի երկարությունները բնական թվեր են:

Պարզվում է, որ այս բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյան կողմերի երկարությունները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին:

Խնդիրներ

1. Տրված է 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյունը: Ընտրիր 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսի հաշվման բանաձևը:

  • 𝐴𝐶⋅𝐵𝐷
  • 𝐶𝐷⋅𝐴𝐵
  • 𝐷𝐴⋅𝐴𝐵

2. Քառակուսու կողմը 1/17սմ է: Որոշիր քառակուսու մակերեսը:
1/17 * 1/17 = 1/289

3. 𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մեջ 𝐸𝐹 = 3/4 սմ, 𝐻𝐸 = 1/4 սմ: Հաշվիր 𝐻𝐸𝐹𝐺 ուղղանկյան մակերեսը:
3/4 * 1/4 = 3/16

4. Տրված չափման միավորներից ո՞րն է մակերեսի չափման միավորը:  Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • սմ^2
  • կմ^3
  • կմ^4
  • կմ

5. Ուղղանկյան մի կողմը  8/31 սմ է, իսկ մյուսը՝ 4 անգամ փոքր է: Հաշվիր ուղղանկյան մակերեսը:
8/31:4/1 = 8/31*1/4 = 8/124

8/124*8/31 = 64/3844

6. Տրված է ուղղանկյուն:
Հնարավո՞ր է, որ նրա կողմերն ունենան հետևյալ երկարությունները:
1) 4 սմ, 9 սմ, 9 սմ, 11 սմ:

  • ոչ
  • այո

2) 1/54 սմ, 5/16 սմ, 1/54 սմ, 5/16սմ:

  • ոչ
  • այո

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Մեզ արդեն ծանոթ է այնպիսի երկրաչափական պատկեր, ինչպիսին է ուղղանկյունանիստը:

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները: 

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ 𝑆լրիվ = 𝑆կողմն+2⋅𝑆հիմք

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

𝑆կողմն=2𝑎𝑐+2𝑏𝑐

𝑆հիմք=𝑎𝑏

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

𝑆լրիվ=2⋅(𝑎𝑏+𝑎𝑐+𝑏𝑐), որտեղ 𝑎-ն, 𝑏-ն և 𝑐-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Այս բանաձևը ճիշտ է ցանկացած ուղղանկյունանիստի համար, որի 𝑎, 𝑏, 𝑐 չափումները դրական ռացիոնալ թվեր են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (𝑎=𝑏=𝑐) 

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը էապես պարզ տեսք ունի:

Փորձիր ինքնուրույն դուրս բերել այդ բանաձևը:

Խնդիրներ

1. Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի կողմնային նիստը:

  •  𝑉𝑈𝑇𝑃
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝐺𝐹𝑈𝑉

2) Ընտրիր 𝑃𝑇𝑈𝑉𝐺𝐹𝑅𝑆 ուղղանկյունանիստի հիմքը:

  • 𝐿𝑁𝐷𝐵
  • 𝐹𝑆𝑉𝑇
  • 𝑆𝑅𝑈𝑉
  • 𝑉𝑈𝑇𝑃

2. Նշիր տրված ուղղանկյունանիստին վերաբերող ճիշտ բանաձևը:
Ուղղանկյունանիստի կողմնային նիստերից մեկի մակերեսի բանաձևը՝

  • 2𝑎𝑏+2𝑎𝑐+2𝑏𝑐
  • 2𝑎𝑏
  • 2⋅(𝑐𝑏+𝑎𝑐)
  • 𝑎𝑐
  • 𝑎𝑏

3. Որոշիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե խորանարդի կողը 1/23 դմ է:
1/23*1/23 = 1/529 = 1/529*6/1 = 6/529

4. Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը 15 սմ² է, իսկ հիմքերի մակերեսների գումարը՝ 3/7 սմ²:
Որոշիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:
3/7+15/1 = 102/7

5. Ուղղանկյունանիստի հիմքի երկարությունը 4 սմ է, լայնությունը՝ 8 սմ է, իսկ բարձրությունը՝ 11/17 սմ է:
Գտիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը:
4*8 = 32 ; 11/17*4/1 = 44/17  ;  11/17*8/1 = 88/17  ;  32/1+44/17 =

76/17  ;  76/17+88/17 = 164/17  ;  164/17*2/1 = 328/17

Ռացիոնալ կողերով ուղղանկյունանիստի ծավալը

Մենք գիտենք, թե ինչպես հաշվել ուղղանկյունանիստի (կամ խորանարդի) ծավալը, եթե նրա կողերի երկարությունները բնական թվեր են` 𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐, որտեղ 𝑎,𝑏,𝑐 բնական թվերը ուղղանկյունանիստի կողերի երկարություններն են:

Իսկ ինչպե՞ս հաշվել ծավալը, եթե կողերի երկարությունները կոտորակային թվեր են:

Այսպիսով, իմանալով զուգահեռանիստի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:

𝑉=𝑎⋅𝑏⋅𝑐 բանաձևը ճիշտ է ցանկացած 𝑎,𝑏,𝑐 ռացիոնալ կողերով զուգահեռանիստի դեպքում:

Նկատի ունենալով, որ 𝑎⋅𝑏-ն ուղղանկյունանիստի հիմքի մակերեսն է (նայիր առաջին նկարին), իսկ 𝑐-ն՝ բարձրությունը, ապա

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝  𝑉=𝑆հիմք⋅𝑐

Ծավալի չափման միավորները

Խնդիրներ

1. Ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը 4/9 սմ² է, իսկ բարձրությունը  1/9 սմ:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
4/9*1/9 = 4/9

2. Տրված ուղղանկյունանիստում 𝐴𝐾 = 1/17 սմ, իսկ 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան մակերեսը 4 սմ² է:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
1/17*4/1=4/17

3. Որոշիր վերևի ուղղանկյունանիստի ծավալի հաշվման ճիշտ բանաձևը:
Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝐿𝑀
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐶𝐷⋅𝑀𝐶
  • 𝑉 = 𝑆𝐴𝐵𝐿𝐾⋅𝐴𝐾
  • 𝑉 = 𝑆𝐾𝐿𝑀𝑁⋅𝐴𝐵

4. Հաշվիր խորանարդի ծավալը, եթե նրա կողը 4/17 դմ է:
4/17*6/1 = 24/17

5. Ուղղանկյունանիստն ունի հետևյալ չափումները՝ 81 դմ, 23 դմ, 3/9 դմ:
Որոշիր ուղղանկյունանիստի ծավալը:
81+23=104 ; 3/9+104/1= 107/9

 

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *