Posted in Uncategorized

Արջի ծառայություն

Արջի ծառայություն

Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկցեց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց արագ պոկել տախտակը:

— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու: — Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև հնարավորություն չտվեցիր սովորել համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Արջի ծառայություն:

Այս ստեղծագործոըւթյունը կոչվում է «Արջի ծառայություն», որովհետև պապիկի թոռնիկը ուզում էր օգնել տղային, բայց դա իրականում օգնություն չէր, որովհետև պապիի թոռնիկը ո’չ միայն չթողեց, որ երեխան իմանա ինչպես վերանորոգել ցանկապատը, այլ նաև չթողեց, որ երեխան համբերատար լինի և իմանա, որ պետք է գործ անել, հետո խաղալ։

2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը:

Այս առակը ինձ սովորեցրեց, որ պետք է թողնել, որ ուրիշները իրենց գործը անեն ինքնուրույն։

3. Ինքդ վերնագրիր առակը:

<< Բարի գործը>>

 4. Ծերունի, թոռնիկ, տախտակ, կեղծավորություն, համբերատար, մուրճ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ կազմության։
Ծերունի – Ծեր+ունի (ածանցավոր բառ)
Թոռնիկ – թոռն+իկ (ածանցավոր բառ)
Տախտակ – տախտ+ակ (ածանցավոր բառ)
Կեղծավորություն – կեղծ+ավոր+ություն (ածանցավոր բառ)
Համբերատար – համբերություն+տանել (հոդակապով բառ)
Մուրճ – բաղադրիչների չի բաժանվում (պարզ բառ)

5. Ընտրի՛ր ճիշտ պնդումը:

ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են:
բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող բառեր են:
գ) Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:

6. Տրված նույնանուն (համանուն) բառերով նախադասություններ կազմի՛ր: այր-այր, հարկ-հարկ։
Այր-այր
Այր-այր, կին-կին, բոլորը գնում էին եկեղեցի։
Հարկ-հարկ
Նա հարկ-հարկ բարձրանում էր ոտքով, մինչև տասնհինգերրորդ հարկ։

7. Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է «սարսափազդու» բաղադրյալ բառի իմաստը:

ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել

8. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Տուֆակերտ – տուֆից կառուցված,
մարդանման – մարդու նմանվող
անընդհատ – առանց դադարի
խնձորենի – խնձորի ծառ

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *