Posted in Տեխնոլոգիա

Իպոմեա ծաղկի մասին

Իպոմեա խոշորածաղիկ

Իպոմեա խոշորածաղիկ, արտակարգ արագաճ միամյա լիանա՝ 2-3 մ բարձրությամբ և լայն սրտաձև տերևներով։ Տարբեր գունավորում ունեցող ձագարաձև ծաղիկները բացվում են միայն առավոտյան։ Սովորաբար ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր-հոկտմբեր ամիսներ։ Ծագում է Հարավային Ամերիկայից։ Իպոմեան լավ է աճում տաք, արևոտ քամիներից պաշտպանված վայրերում։ Ունի բազմաթիվ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ծաղիկների գույնով, ձևով, տերևների չափերով։

Մշակության մեջ հաճախ է հանդիպում նաև ծիրանագույն իպոմեան, որն ունի նաև լիաթերթիկ ծաղկավոր և խայտաբղետ տերևավոր այլատեսակներ։ Սերմերը ցանում են ապրիլի վերջին-մայիսին սկզբին՝ կիսաստվերոտ ջերմոցներում։ Սերմաբույսերը վերատնկում են թաղարներում, 3-ական միասին։ Սածիլները հողագնդով դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ 

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *