Posted in Ճամփորդություն, Մաթեմատիկա 6

Դեպի Հ. Թումանյանի թանգարան

Այս անգամ մենք մեր դասարանով ճանապարհորդեցինք Հ. Թումանյանի թանգարան։ Թանգարանում եղա առաջին անգամ իմ ընկերների հետ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գիդը մեզ ուղեկցեց շատ գեղեցիկ և հետաքրքիր սրահներ։ Ինչպես նաև պլանշետի օգնությամբ մենք տեսանք Սասունցի Դավթին։  Ես շատ զարմացա ինչպես իմ ընկերները։ Հատուկ էկրանի միջոցով մենք տեսանք Հ. Թումանյանին։ Ինչպես նաև տեսանք նրա գրադարանը։ Ի դեպ, մի շատ հետաքրքիր փաստ, Թումանյանը ունեցել է տաս հազար գիրք որից ութ հազարը թանգարանում պահպանված է։ Իսկ ու՞ր է մնացած երկու հազար գրքերը։ Ահա պատմեմ, Թումանյանը սիրում էր  ընկերներին հրավիրել իր տուն։ ԵՒ իր ընկերները միշտ Թումանյանից գիրք էին խնդրում կարդալու համար և հետ չէին վերադարձնում։ Ինչպես նաև խաղացինք Թումանյանի պատրաստ Առածային լոտոն։ ԵՒ այսքանով ավարտվեց մեր օրը։

Թումանյանական խնդիրներ

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *