Posted in Մայրենի 6

Ուղևորություն դեպի Հանֆորդ

Հերոսը՝ Արամը, ունի մի անուղղելի քեռի՝ Ջորգի անունով: Նրա միակ զբաղմունքը կիթառ նվագելն է, երգն ու պարը: Արամի պապը որոշում է նրան ուղարկել Հանֆորդ աշխատելու: Բայց քանի որ Ջորգին համարվում է նրանց տոհմի ամենադմբո մարդը, պետք է նրա հետ մեկին էլ ուղարկել: Նա փնտրում է, թե անբաններից որին ուղարկի և կանգնում է Վասկի վրա: Գնալ-չգնալու հարցը որոշվում է Վասկի՝ բրնձով փլաֆ եփել կարողանալ-չկարողանալու հանգամանքով, բայց քանի որ երկու հիմարի չարժե միասին տեղ ուղարկել, առաջարկում են ուղարկել Արամին իբրև պատիժ, քանի որ նա ծաղրել է քեռի Զոհրաբին: Երբ բոլորը գնում են, պապը պատվիրում է Արամին իր համար անել Զոհրաբի ձևերը. մի լավ ծիծաղում են: Ջորգին և Արամը հեծանիվով գնում են Հանֆորդ, վարձում են տուն, սակայն Ջորգին աշխատանք չի գտնում, ինչի համար չափազանց երջանիկ է: Պարզվում է, ձմերուկը արդեն հասել է և այն հավաքել են: Նրանք մեկ ամիս ապրում են այդ բնակարանում, քեռին նվագում է, ուտում են փլաֆ, որը հիմնականում աղի է ստացվում և ապա առանց փողի վերադառնում են իրենց քաղաքը: Տատը փող է տալիս Արամին, որ տա պապուն՝ իբրև թե քեռին է աշխատել: Իսկ պապը բարկանում է, ասում, որ սրանից հետո որդուն թույլ չի տա նվագել, թող աշխատի, բայց երբ որդին սկսում է նվագել՝ ծառի տակ նստած, պապը հանում է չստերը, նստում թախտին ու նոթերը կիտում: Քիչ հետո Արամը գտնում է նրան քնած՝ երազի ժպիտը դեմքին, իսկ նրա որդի Ջորգին իր գեղեցիկ ու տխուր ձայնով արար աշխարհի գովքն է անում:

Posted in Մաթեմատիկա 6

Ամենամեծ ընդհանուր բաժանարար

Ամենամեծ  ընդհանուր  բաժանարար

 

Յուրաքանչյուր  բնական   թիվ,   որի  վրա բաժանվում է տվյալ  բնական թիվը, կոչվում է վերջինիս  բաժանարար։

Օրինակ՝

12-ի բաժանարարներն   այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց  մնացորդի։

12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12  թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12  թվերը 12-ի բաժանարարներն են։

Այժմ  1-ին տողում գրենք 12-ի բոլոր         բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք 34-ի  բոլոր  բաժանարարները՝

12-1,2,3,4,6,12

34-1,2,17,34

Continue reading “Ամենամեծ ընդհանուր բաժանարար”