Posted in Մաթեմատիկա 6

Երեք իրար հաջորդող թվեր

Երեք  իրար  հաջորդող  թվեր

Յուրաքանչյուր թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է  այդ   թվին  գումարել 1։

Օրինակ՝ 1   թվին  հաջորդող  թիվը  ստանալու  համար  պետք է ՝  1+1=2,   իսկ 2 թվին հաջորդող  թիվը  գտնելու համար պետք է ՝     2+1=3։

Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար  հաջորդող  թվեր են։

1,2,3 իրար  հաջորդող  թվեր կարելի է ստանալ  նաև,  եթե 1+1=2,  1+2=3: Երեք իրար հաջորդող  բնական  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ  քայլերը՝

1-ին  թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին  թվին  2 գումարելով՝  2-րդ թվին հաջորդող   թիվը։

Իրար  հաջորդող կենտ  բնական  թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ  թվի   նախորդին պետք է  գումարել 2։

Երեք իրար հաջորդող  բնական կենտ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող կենտ   թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը։

Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար  հաջորդող  բնական  կենտ  թվեր են։

1-ին   կենտ  թիվը 1 է, իսկ այդ   թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝  1+2=3,   իսկ 3  թվին  հաջորդող կենտ   թիվը  գտնելու համար՝

3+2=5  կամ 1+2=3, 1+4=5:

Իրար  հաջորդող  բնական  զույգ  թվեր ստանալու  համար յուրաքանչյուր զույգ   թվի   նախորդին պետք է գումարել 2։

Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերը  գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին զույգ  թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին  հաջորդող զույգ     թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող զույգ    թիվը։

Օրինակ՝ 2,4,6  թվերը իրար  հաջորդող  բնական  զույգ թվեր են։

1-ին  զույգ   թիվը 2  է, իսկ այդ   թվին  հաջորդող զույգ    թիվը  գտնելու համար՝  2+2=4,   իսկ 4-ին  թվին  հաջորդողզույգ    թիվը  գտնելու համար՝ 4+2=6,   կամ 2+2=4,  2+4=6:

Այժմ  իմանալով  թվերի գումարը գտնենք այդ  երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը։ Դիտարկենք  օրինակներ։

Օրինակ1․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  306:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական  թվերից  1-ինին  1 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող   թիվը,  իսկ 1-ին թվին  2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա                                      306-(1+2)=306-3=303

303:3=101,   ուրեմն այդ թվերից 1-ինը  101 է։  1-ին  թվին  հաջորդող   թիվը՝ 101+1=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող   թիվը՝ 101+2=103։

Երեք   իրար  հաջորդող  բնական  թվերն են՝ 101,102,103։

Օրինակ 2․Գտեք այն երեք   իրար  հաջորդող բնական զույգ    թվերը,  որոնց  գումարը լինի  306:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական զույգ   թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին  թվին  հաջորդող  զույգ  թիվը,  իսկ 1-ին թվին  4 գումարելով՝ 2-րդ զույգ  թվին հաջորդող  զույգ թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը 306 է, ապա       306-(2+4)=306-6=300

300։3=100,  ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։  1-ին  թվին  հաջորդող  զույգ թիվը՝ 100+2=102,   իսկ  2-րդ թվին հաջորդող  զույգ թիվը՝ 100+4=104։

Երեք   իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերն են՝ 100,102,104։

Օրինակ 3․Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերը,  որոնց  գումարը լինի  309:

Լուծում՝

Քանի որ իրար  հաջորդող  բնական կենտ    թվերից  1-ինին  2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին  հաջորդող  կենտ թիվը,  իսկ 1-ին կենտ թվին  4 գումարելով՝ 2-րդ կենտ  թվին հաջորդող կենտ   թիվը։  Մյուս կողմից իրար  հաջորդող  բնական  թվերի  գումարը  309 է,  ապա     309-(2+4)=309-6=303

303։3=101,  ուրեմն այդ  թվերից 1-ինը 101 է։  1-ին  թվին  հաջորդող կենտ  թիվը՝ 101+2=103,   իսկ  2-րդ թվին հաջորդող կենտ  թիվը՝ 101+4=105։

Երեք   իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերն են՝ 101,103,105։

Continue reading “Երեք իրար հաջորդող թվեր”

Posted in Մայրենի 6

Մայրաը թեստ 11

Թեսթ  11

Հովհաննես Թումանյան

Մայրը

 

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

Continue reading “Մայրաը թեստ 11”