Posted in Uncategorized

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ

Վերջին շրջանում Հրեշտակների ձորը մեծ տարածում է գտել, և շատերն են ուղևորվում այնտեղ գեղեցիկ լուսանկարներ անելու, բնության հրաշալիքը վայելելու և համոզվելու՝ արդյոք Հրեշտակների ձորը գտնվում է Արարատի մարզում՝ Դաշտաքար գյուղի հարևանությամբ՝ 3,3 կմ հեռավորության վրա․ մեքենայով կարող եք առաջանալ, իսկ մոտ 1 կմ-ը ոտքի ճանապարհ է։ Ճանապարհին կան սպիտակ և կարմիր նշաններ, որոնք ձեզ ցույց են տալիս Հրեշտակների ձորի ուղղությունը։ այն իսկապես գտնվում է Հայաստանում թե` ոչ։Ճանապարհին կտեսնեք ևս մեկ ցուցանշում, որի վրա գրված է «Հրեշտակների ձորի շրջանաձև արահետ՝ 7․3 կմ», սակայն սա թող ձեզ չվախեցնի, քանի որ դուք արդեն տեղում եք, այնպես որ հետ չդառնաք՝ կարծելով թե ունեք 7․3 կմ ոտքի ճանապարհ․ դա պարզապես արահետի երկարությունն է։ «Հրեշտակների ձոր» անվանումը տրվել է վերջին տարիներին, ինչպես մեզ տեղեկացրին, իսկ նախկինում այն կոչվել է Կոտրբուլախ, մինչև այժմ գյուղի բնակիչների համար այն Կոտրբուլախ է։ Ձորն իր անվանումը ստացել է մոտակայքում հոսող ջրի շնորհիվ, որը կտեսնեք ճանապարհին․ ասում են ջուրն ունի բուժիչ հատկություններ, և շատերն այստեղ գալիս են հենց ջրի համար։
Հրեշտակների ձորը բավականին գեղեցիկ է, տպավորիչ և տարբերվող։ Այն իր գույներով, տեսքով և եզակիությամբ առանձնանում է մյուս կիրճերից և տպավրություն է թողնում կարծես Հայաստանում չի գտնվում։
Եթե գնալու եք Հրեշտակների ձոր, ապա գնացեք երեկոյան ժամերին՝ 17։00-ից հետո, որպեսզի խուսափեք կիզիչ արևից և օձերից։

Author:

Ողջու՜յն! Իմ անունը Լիլիթ է, ես տասնմեկ տարեկան եմ: Ծնվել եմ 2012 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 08:00-ին: Ես սիրում եմ շատ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ես սիրում եմ ճանապարհորդել նոր վայրերով: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Մենք շատ տնային աշխատանք չունենք. Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում։ Մենք ունենք նոր ուսուցիչներ. Մենք բոլորս կարոտում ենք մեր հին ուսուցիչներին։ Երբ դասեր չեմ ունենում, գնում եմ բակ՝ ընկերներիս հետ խաղալու։ Միշտ խաղում ենք վոլեյբոլ, թաքստոց և այլ բազմաթիվ բակային խաղեր։ Իմ ընկեր Մարին ապրում է իմ տան մոտ։ Մենք ամեն օր գնում ենք դպրոց, բայց կիրակի և շաբաթ օրերին սիրում ենք այցելել միմյանց։ Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ընկերները, ընտանիքը և դպրոցը: Ես ուզում եմ լինել այն Լիլիթը, ում ճանաչում ես։ Ծնողներիս շնորհիվ ընկա լավ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *